Դելիս Լաունջ ակումբ

Աշխ օր/ ժամ
Լողավազանը աշխատում է ամենօր սկսած ժամը `10:00-24:00





Նկարագրություն`
«Դելիս» ակումբը /Delice Pool & Lounge Club/ գտնվում է Նոր Նորքի II-րդ զանգվածի Մոլդովական 53 հասցեում: «Դելիս» լաունջ ակումբի քարտատերերը, ովքեր հանդիսանում են «Տուր-Դելիս» տուրիստական գործակալության բոլոր հաճախորդները, այսուհետ Երևանում ունեն հանգստի համար նախատեսված սիրելի վայր: Հաճախորդների համար ստեղծվել է քաղաքի մեջ, բայց քաղաքից դուրս հանգստի համար անհրաժեշտ մի գողտրիկ անկյուն, որտեղ գործում է սրճարան և լողավազան: «Դելիս» լաունջ ակումբում ստեղծված են հանգստի համար անհրաժեշտ ժամանակակից հարամարավետ պայմաններ, որտեղ մարդիկ կարող են լիարժեք հանգստանալ և հաճելի ժամանակ անցկացնել իրենց ընկերների, ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների հետ՝ վայելելով հաճելի և բարձրակարգ երաժշտություն: Ցերեկային ժամերին կարող եք օգտվել 1.5 մ խորությամբ լողավազանից, բարից, իսկ երեկոյան ժամերին այն գործում է որպես լաունժ-ակումբ: Իդեալական վայր է տարբեր միջոցառումներ, շնորհանդեսներ, ծննդյան տոներ, անգամ հարսանեկան տոներ անցկացնելու համար: Լողավազան, գործող բար, երաժշտություն և մոտ 100-150 հյուրերի համար նախատեսված հանգստավայր, տոները նշելու համար:

Ծառայություններ`
Համեղ խոհանոց
Ֆուրշետի կազմակերպում
Տորթեր
Փուչիկներով և ծաղկային կոմպոզիցիաներով ձևավորում
DJ
Հարսանյաց հանդեսների օրիգինալ կազմակերպում
Նորաձևության ցուցադրությունների կազմակերպում
Հրավառություն

Կապ`
Հեռ.` +37491-585094
Ֆեյբուքյան էջ` www.facebook.com/pages/Delice-Club/476548299087953?ref=br_tf
Հասցե` Երևան, Նորքի 2րդ զանգված Մոլդովական 53